Իրանը սպառնում է պատասխան հարվածներ հասցնել ԱՄՆ-ի, Իսրայելի և նրանց դաշնակիցների էներգետիկ օբյեկտներին

Իրանի պաշտոնյաներից մեկը, մեկնաբանելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, հայտարարել է, որ Թեհրանը կշարունակի պատասխան գործողություններ իրականացնել Իսրայելի և տարածաշրջանում գտնվող ամերիկյան օբյեկտների դեմ։ Այս մասին հայտնում է Fars News Agency գործակալությունը։

Պաշտոնյայի խոսքով՝ եթե շարունակվեն հարձակումները Իրանի էներգետիկ ենթակառուցվածքների դեմ, ապա Իրանի զինված ուժերի թիրախում կհայտնվեն Իսրայելի, ԱՄՆ-ի և նրանց դաշնակիցների հետ կապված բոլոր նավթագազային օբյեկտները, ինչպես նաև տարածաշրջանային էներգետիկ ենթակառուցվածքները։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանում գործող այն նավթային ընկերություններն ու էներգետիկ ոլորտի ակտիվները, որոնք պատկանում են ԱՄՆ-ին կամ Իսրայելին, Իրանի կողմից դիտարկվում են որպես օրինական ռազմական թիրախներ։

Հայտարարությունը հնչել է տարածաշրջանային լարվածության աճի ֆոնին, երբ կողմերը շարունակում են փոխադարձ մեղադրանքներ հնչեցնել և սպառնալ պատասխան քայլերով։ Վերլուծաբանների գնահատմամբ՝ նման հայտարարությունները կարող են էլ ավելի սրել իրավիճակը Մերձավոր Արևելքում և ազդել համաշխարհային էներգետիկ շուկաների վրա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում

Leave a comment