Ընտրություններն անցել են բավականին լուրջ ընտրախախտումներով. Ալեքսանդր Կոչուբաև

Կիրառական իմաստով ՔՊ-ն ձևավորում է կառավարություն և իրենց առաջադրած թեկնածուն կարող է ընտրվել վարչապետ։ ՔՊ-ն նախնական ունի 61 մանդատ, վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն։ Այս մասին հայտնում է Ալեքսանդր Կոչուբաևը։

 

«ԱԺ-ում 105 պատգամավորի դեպքում քաղաքական և սահմանադրական շեմերը.

53 ձայն — պարզ մեծամասնություն

 

Բավարար է՝

• Վարչապետ ընտրելու համար,

• Կառավարության ծրագիր ընդունելու համար,

• Սովորական օրենքների և որոշումների մեծ մասի ընդունման համար,

63 ձայն (3/5) — սահմանադրական մեծամասնություն

Անհրաժեշտ է՝

 

• Սահմանադրական օրենքներ ընդունելու կամ փոփոխելու համար

• Հանրապետության նախագահ ընտրելու համար,

• Սահմանադրությամբ նախատեսված մի շարք բարձր պաշտոնյաների ընտրության համար,

70 ձայն (2/3) — որակյալ մեծամասնություն

Անհրաժեշտ է՝

• Սահմանադրությամբ նախատեսված առավել կարևոր որոշումների համար

• Սահմանադրական փոփոխությունների որոշ ընթացակարգերում

• Որոշ հատուկ սահմանադրական լիազորությունների իրականացման ժամանակ։

Բայց , ընտրությունները անցել են բավականին լուրջ ընտրախախտումներով, որոնք ստվերում են արդյունքները և կարծում եմ անհրաժեշտ է բողոքարկել դրա արդյունքները»։

Leave a comment