Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության և կայունության համար․ Անտոնիո Կոշտան շնորհավորել է Փաշինյանին

Քաղաքականություն

08.06.2026 | 12:24

«Հայաստանի ժողովուրդը քվեարկել է խաղաղության, կայունության և հարևանների ու աշխարհի հետ ավելի ամուր համագործակցության վրա կառուցված ապագայի համար»։ Այս մասին հայտարարել է Եվրոպայի խորհրդի նախագահ Անոտոնիո Կոշտան X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում ենք Նիկոլ Փաշինյանին արդյունքների կապակցությամբ։ Դուք կարող եք հպարտանալ ձեր դերով Հայաստանի դիմադրողականության, կայունության և բարգավաճման ամրապնդման գործում։ Միասին ԵՄ-ն և Հայաստանը կառուցում են ավելի ամուր կապեր մարդկանց միջև և ստեղծում նոր հնարավորություններ էներգետիկայի, առևտրի և թվայնացման ոլորտներում։ Մեր ամուր գործընկերությունը ներդրում է ամբողջ տարածաշրջանի համար ավելի խաղաղ և բարգավաճ ապագայում»,- նշել է Կոշտան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

 

Leave a comment