2026 թվականին գետնի վրա կսկսվեն TRIPP-ի իրական աշխատանքները. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկայում պատրաստվում են ինստիտուցիոնալացնել խաղաղության համաձայնագիրը և այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնել։

Ըստ նրա, միաժամանակ կարևոր է, որ այս ընթացքում կարողացանք ավարտին հասցնել TRIPP նախագծի շուրջ Հայաստան-Միացյալ Նահանգներ համաձայնագիրը, որն արդեն ստորագրված է, և առաջիկայում պետք է սկսենք վավերացման գործընթացը:

«Կարևոր է արձանագրել, որ սա, իսկապես, իրավիճակ փոխող ծրագիր է, որովհետև ՀՀ-ն, ինչպես առիթ ունեցել եմ ասելու, հակամարտության փակուղուց վեր է ածվում խաղաղության խաչմերուկի: Սա, իհարկե, մեծ իրադարձություն է մեր երկրի կյանքում: 2026 թվականին արդեն գետնի վրա կսկսվեն իրական աշխատանքները»,- ասել է նա:

Ըստ Փաշինյանի՝ Հայաստանում երկաթուղային ենթակառուցվածքներն ավելի լավ վիճակի բերելուն ուղղված աշխատանքներ են իրականացվում։ «Այս պահին նաև հայտարարված է Ախուրիկ-Գյումրի հատվածի վերականգնման հետ կապված մրցույթը, որը իրականացվելու է պետական բյուջեի միջոցներով, և մենք հետագայում նույնպես երկաթուղու հետ կապված, այդ թվում՝ միջազգային գործընկերների հետ կիրականացնենք որոշակի ծրագրեր»,- ասել է նա։

Leave a comment