Իսրայելի ռազմաօդային ուժերը նոր հարձակումների ալիք են սկսել Իրանում «ռազմավարական պաշտպանական համակարգերի վրա»։ Իրանական քաղաքներում պայթյուններ ու հրդեհներ են եղել: (տեսանյութ 1, 2, 3, 4)
Իրանը, ի պատասխան նավթաքիմիական օբյեկտների վրա հարվածների, հարձակվել է Իսրայելի Հայֆա քաղաքում նույնպիսի ենթակառուցվածքների վրա, հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային մեղադրել է Միացյալ Նահանգներին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ. «Միացյալ Նահանգները անմիջական պատասխանատվություն է կրում հրադադարի ռեժիմի վերջին խախտումների համար։ Իսրայելի գործողությունները չեն կարող անջատվել Վաշինգտոնի քաղաքականությունից»։