Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին 2026 թ. խորհրդարանական ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արձանագրած հաղթանակի առիթով, որում, մասնավորապես, նշել է.
«Սրտանց շնորհավորում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում նրա կուսակցության հաջողության կապակցությամբ: Ակնկալում ենք շարունակել մեր սերտ համագործակցությունը՝ ի նպաստ Վրաստանի և Հայաստանի միջև ռազմավարական գործընկերության և բարեկամական հարաբերությունների ամրապնդման՝ հանուն մեր ժողովուրդների բարօրության»: