ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 8, 24News
ԿԸՀ–ն ամփոփել է բոլոր` 2005 տեղամասերի նախնական արդյունքները՝
«Քաղաքացիական պայմանագիր» – 49,81%,
«Ուժեղ Հայաստան» դաշինք – 23,29%,
«Հայաստան» դաշինք – 9,94%,
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն – 4%։
Հիշեցնենք, որ Հայաստանում ավարտված խորհրդարանական ընտրություններում ընտրական իրավունք ունեցող 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացիներից քվեարկությանը մասնակցել է 1 476 597 ընտրող կամ ընտրական իրավունք ունեցող քաղաքացիների 58,97 %-ը։
Համեմատության համար նշենք, որ 2021 թվականին ՀՀ-ում կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրության իրավունք ունեցող 2 միլիոն 595 հազար 512 ընտրողից քվեարկել են 1 միլիոն 281 հազար 997-ը կամ 49.39 տոկոսը:
_00_ՄԱ