Իսրայելը գործարկել է ՀՕՊ համակարգերը

Բաժանորդագրվել

Հունիսի 7-ի երեկոյան Իրանը մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։

ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իրանը հրթիռներ է արձակել Իսրայելի տարածքի ուղղությամբ։ Այս մասին հայտնում է ՑԱԽԱԼ-ը:

«Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության բանակն արձանագրել է, որ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայել պետության տարածքի ուղղությամբ։ Գործարկվել են պաշտպանության համակարգերը»,– ասվում է հաղորդագրության մեջ։

Հունիսի 7-ի երեկոյան Իրանը մի քանի հրթիռ է արձակել Իսրայելի հյուսիսի ուղղությամբ։ Մինչ այդ Իրանը հայտարարել էր, որ Թեհրանը կպատասխանի Բեյրութի արվարձանին հասցված իսրայելական բանակի վերջին հարվածին: Ավելի ուշ Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարեց, որ հարվածներ է հասցրել Իրանի կենտրոնական և արևմտյան հատվածներում գտնվող ռազմական թիրախներին։

Leave a comment