Ագարակում զինվորները դեռ շարունակում են քվեարկել

Սյունիքի մարզի Ագարակ քաղաքում, Արվեստի դպրոցի շենքում գտնվող 35/65 տեղամասը ժամը 22։06-ի դրությամբ դեռ լի է քվեարկող զինվորներով։ Թե ինչո՞ւ են զինվորների խմբերը վերջին պահին բերվել ընտրատեղամասեր քվեարկության, ՊՆ-ն մինչ այս պահը չի պարզաբանել։

Հիշեցնենք, որ նույն իրավիճակն էր նաև Նուբարաշենի 10/51 տեղամասում, որտեղ զինվորների քվեարկությունն ավարտվել է միայն ժամը 21։19-ին։

Նշենք, որ թեև ըստ օրենքի՝ տեղամասերում գտնվող քաղաքացիները կարող են իրենց ընտրելու իրավունքն իրացնել անգամ ժամը 20։00-ին դրանց փակվելուց հետո, սակայն տվյալ դեպքում խնդիրն այն է, որ զինվորներին ուշ են բերել տեղամասեր։

 

Գայանե Խաչատրյան

Leave a comment