9/50 ընտրատեղամասում բացվեց քվեատուփը` թեև 5 ստորագրության շեղում կար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանի Կենտրոն վարչական շրջանի թիվ 9/50 ընտրատեղամասում քվեարկության ավարտից հետո՝ քվեների հաշվարկի փուլում, հանձնաժողովի անդամների և վստահված անձանց միջև քննարկումներ են տեղի ունեցեկ:

Հիմնական պատճառը եղել է ընտրողների ստորագրությունների և քվեատուփի բացման համապատասխանության հարցը: Ըստ տեղամասում ներկա գտնվողների՝ գրանցվել է 5 ստորագրության շեղում: Հանձնաժողովի որոշ անդամներ և դիտորդներ պահանջում էին նախապես հստակեցնել և համադրել թվերը, մինչդեռ մյուսները պնդում էին, որ անհրաժեշտ է անցնել քվեատուփի բացմանը։

Ի վերջո, հանձնաժողովը որոշեց բացել քվեատուփը: Հանձնաժողովի անդամների կողմից կտրվել են պլաստիկ կնիքները, և քվեատուփը բացվել է՝ ձայների հաշվարկն իրականացնելու համար: Նշվեց, որ արձանագրված շեղումների վերաբերյալ տվյալները կգրանցվեն գրանցամատյանում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment