Խորհրդարանական ընտրություններին մասնակցել է ընտրողների շուրջ 59%-ը

Երեւան: Մեդիամաքս: Նախնական տվյալներով, հունիսի 7-ի ՀՀ Ազգային ժողովի հերթական ընտրություններին մասնակցել է 1476597 ընտրող, կամ ընտրողների ընդհանուր թվի 58,97%-ը:

Տվյալները ներկայացրել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
Քվեարկելու իրավունք ուներ 2 505 102 քաղաքացի:
2021թ. ընտրություններին մասնակցել էր ընտրողների 49,4%-ը, 2018-ին՝ 48,6%-ը:

Leave a comment