Քաղաքացի Գայանե Գաբրիելյանն ահազանգել է «Իշխանություն» լրատվականին և հայտնել, որ իրենից բացի իր տան հասցեում գրանցված են ևս յոթ հոգի, ում ինքը բարցարձակ չի ճանաչում:
«Մենք մեր տունը 30 տարի առաջ ենք գնել և տան նախկին տերերին ճանաչում ենք, բայց մեր հասցեում գրանցված այս յոթ հոգու մասին պատկերացում անգամ չունենք, չգիտենք, թե ովքեր են»,- ասաց նա:
Քաղաքացին նշեց, որ իր տան հասցեում գրանցված անձինք որևէ առնչություն չունեն անգամ տան նախկին տերերի հետ: