Ովքեր մտածում են հեղաշրջման մասին՝ գլուխները պատին են տվել․ Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

07.06.2026 | 18:34

Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարել է, որ իր ձայնը տվել է «հանուն խաղաղության, ինքնիշխան և զարգացող Հայաստանի»։
«Յուրաքանչյուր մարդու յուրաքանչյուր ձայնից կախված է մեր երկրի ապագան։ Ես այս ընկալումը շատ եմ տեսել մեր քաղաքացիների շրջանում, դրա համար կարծում եմ, որ շատ բարձր մասնակցություն կլինի»,- ասաց նա։

Հարցին, թե արդյոք հնարավոր է ընտրություններից հետո կոալիցիոն կառավարություն ձևավորել, Միրզոյանը պատասխանեց, որ վստահ է՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը կստանա բավարար ձայներ՝ առանց կոալիցիայի կառավարություն ձևավորելու համար։

Անդրադառնալով հետընտրական զարգացումներին՝ Միրզոյանը հայտարարեց, որ եթե ընտրություններն ազատ և արդար լինեն, ապա դրանց արդյունքները չընդունելը մարտահրավեր կլինի սահմանադրական կարգին։
«Նրանք, ովքեր մտածում են հեղաշրջման մասին, գլուխները պատին են տվել։ Ասվել է հազար անգամ ու էլի կասվի՝ պետության համը բերաններումս է մնալու։ Ով կհանդգնի մարտահրավեր նետել Հայաստանի պետականությանը, ինքնիշխանությանը և սահմանադրական կարգին, տարիներով կփտի բանտում»,- նշեց նախարարը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment