«Իշխանություն» լրատվականի տարածած տեղեկությունը, թե, իբր, Գորիսում պայմանագրային զինվորականներին պարգևավճար է խոստացվել ընտրություններին մասնակցելու և ՔՊ-ի օգտին քվեարկելու համար, բացարձակ սուտ է։ Այս մասին 1lurer.am-ին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը:
«Որպես ապացույց ներկայացված տեսանյութում պարզ երևում է, որ նրանք ժամկետային զինծառայողներ են, այլ ոչ պայմանագրայիններ»,- ասել է Թորոսյանը: