ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ժամանակն է, որ Նիկոլ Փաշինյանը շատ երկար նստի․ Ռոբերտ Քոչարյան

Հայաստանի երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը երկրում անցկացվող խորհրդարանական ընտրություններում քվեարկել է հանուն Հայաստանի։ Այս մասին նա հայտնել է քվեարկությունից հետո ԶԼՄ-ների հետ զրույցում։

Հարցին՝ հանուն ո՞ր Հայաստանի, քաղաքական գործիչը պարզաբանել է՝ ազգային, պաշտպանված, անվտանգ, բարեկեցիկ։ Քոչարյանը հայտնել է, որ բարձր է գնահատում ընդդիմության շանսերը և կրկնել, որ դաշինքի ծրագիրը նախատեսում է արմատական փոփոխություններ։ Նախորդ խորհրդարանում անգործության վերաբերյալ քննադատությանը Քոչարյանը հիշեցրել է, որ դաշինքը բավարար թվով մանդատներ չուներ, և, այդուհանդերձ, հենց այն էր հանդես գալիս ամենաարտահայտված ընդդիմադիր դիրքերից։ «Փոփոխություններ եմ սպասում, լավ փոփոխություններ», — ընդգծել է Քոչարյանը։ «Իրապես պետք է կանգնեցնել կորուստների շարանը, սկզբունքներից նահանջները, ինքնիշխանության կորուստը», — ավելացրել է քաղաքական գործիչը։

Leave a comment