Ոչինչ չենք կարող անել. ԿԸՀ անդամը` քարոզչական խորհրդանիշով տեղամաս գնալու մասին

https://arm.sputniknews.ru/20260607/vochinch-chenq-karvogh-anel-kyh-andamy-qarvozchakan-khvorhrdanishvov-teghamas-gnalu-masin–103190351.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/07/103165727_436:0:3167:2048_1920x0_80_0_0_744a87adfc50ab465a23076c4ee9720d.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ

կենտրոնական ընտրական հանձնաժողով (կըհ), ազգային ժողովի ընտրություններ

Բաժանորդագրվել

Նշենք, որ բարձարստիճան ՔՊ–ականներ իրենց քարոզարշավի խորհրդանիշով են ժամանել ընտրատեղամասեր։

ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը չի կարող ընտրողների նկատմամբ որևէ միջոց կիրառել, երբ նրանք քարոզչական նյութերով են ժամանում տեղամաս։ Այս մասին Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ասուլիսի ժամանակ ասաց հանձնաժողովի անդամ Սիլվա Մարկոսյանը։

Նշենք, որ ՀՀ վարչապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը և ՀՀ պաշտպանության նախարար, ՔՊ–ի պատգամավորի թեկնածու Սուրեն Պապիկյանը ընտրատեղամաս են գնացել քարոզարշավի տարբերանշանով։

Փաշինյանը նաև իրենց քարոզարշավի խորհրդանիշ «սրտիկը» ցույց տվեց ձեռքերով, երբ մոտեցել էր քվեատուփին։

«Քարոզչական նյութերի, մայկաների կամ այլ իրեր վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք խիստ ենք մոտենում, երբ տեղամասում գտնվելու իրավունք ունեցող անձանց մոտ է դա լինում։ Խոսքը վստահված անձանց, ԶԼՄ ներկայացուցիչների և դիտորդների մասին է։ Իրենք կարող ենք պարտադրել, որպեսզի քարոզչական նյութերով տեղամասեր չգան։ Ընտրողների նկատմամբ մենք կարևորում ենք նրանց ընտրողների իրավունքը։ Ցանկալի չէ, բայց չենք կարող որևէ միջոց կիրառել։ Ընտրողների մասով դա չեմ կարող խախտում դիտարկել»,– նշեց Մարկոսյանը։

Հիշեցնենք, սակայն, որ հունիսի 6-ին կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարություն էր արել` նշելով, որ առավոտյան 8։00–20։00–ն ընտրատեղամասեր չի կարելի գնալ առաջադրված քաղաքական ուժերի մասնակցության թվերի և քաղաքական սիմվոլիկա ունեցող հագուստով։ ԿԸՀ–ից հիշեցրել էին, որ քվեարկության օրը ցանկացած տեսակի նախընտրական քարոզչություն արգելված է օրենքով և խոսքը ոչ միայն հանձնաժողովների անդամների, այլև քվեարկության եկող քաղաքացիների մասին է։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են անցկացվում, մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք: Ընտրելու իրավունք ունի 2 միլիոն 503 հազար 976 քաղաքացի։

Ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրության իրավունք ունեցող 847 226 քաղաքացի (33,84%-ը)։

Leave a comment