Ժամը 15։00-ի դրությամբ ՄԻՊ թեժ գծին ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 59 զանգ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների օրը՝ ժամը 15:00-ի դրությամբ, ստացվել է ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքներին առնչվող 59 հեռախոսազանգ։
Խնդիրների մի մասը չի վերաբերել ՄԻՊ մանդատին և փոխանցվել է իրավասու մարմիններին։ Ահազանգերի մի հատվածը վերաբերել է համակարգային բնույթ ունեցող օրենսդրական հարցերի, որոնք արագ արձագանքման ձևաչափով միջամտություն չեն ենթադրում։ ՄԻՊ մանդատին վերաբերելի 15 խնդիր Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։
Նշված ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում հրապարակված 170 նյութ։
Ստացված ահազանգերը, ի թիվս այլնի, վերաբերել են ընտրացուցակներում անձի տվյալների բացակայությանը, քվեարկության ընթացակարգերին, ընտրատեղամասերի մատչելիությանը, հաշմանդամություն ունեցող անձանց ընտրական իրավունքների իրացմանը, ստացիոնար բուժման մեջ գտնվող անձանց ընտրելու իրավունքին, այլ համայնքում հաշվառում ունեցող կամ որևէ համայնքում հաշվառում չունեցող ընտրողների ընտրական իրավունքների իրացմանը, ինչպես նաև քրեական վարույթներին առնչվող հարցերին։
Քաղաքացիներին տրամադրվել են խորհրդատվություններ, իսկ առանձին դեպքերով իրավասու մարմիններից անմիջապես պահանջվել են պարզաբանումներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է հետևել ընտրական գործընթացի ընթացքում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցերին։
Ընտրական իրավունքներին վերաբերող բողոքներն ու ահազանգերը կարելի է ներկայացնել 116 կամ (096) 116 100 թեժ գծի հեռախոսահամարներով։
Օրվա ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն և սահմանված կարգով