Ժամը 14-ի դրությամբ քվեարկել է ընտրողների 33,84%-ը

Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 7-ի, ժամը 14:00-ի դրությամբ 2026թ. խորհրդարանական ընտրությունների քվեարկությանը մասնակցել է քվեարկելու իրավունք ունեցող 847 226 քաղաքացի կամ ընտրողների 33.84%-ը:

Էլեկտրոնային եղանակով ստացված տեղեկությունները հրապարակել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը:
2021թ. խորհրդարանական ընտրություններին նույն ժամի դրությամբ քվեարկել էր ընտրողների 26,82%-ը, 2018-ին` 24,53%-ը, 2017-ին` 33,46%-ը, 2012-ին՝ 35,54%-ը, իսկ 2007-ին՝ 29,7%-ը:
Հայաստանում քվեարկելու իրավունք ունի 2 485 851 ընտրող:

Leave a comment