Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք․ ՀՀ ՆԳՆ

Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք․ ՀՀ ՆԳՆ (տեսանյութ)

ՀՀ ՆԳՆ-ն տեղեկատվություն է հայտնում Ազգային ժողովի հերթական ընտրությունների շրջանակում ՆԳՆ ծառայությունների աշխատանքի մասին (ժամը 11․00-ի դրությամբ)։ 
«Հունիսի 7-ին՝ ժամը 11։00-ի դրությամբ, ՆԳՆ օպերատիվ կառավարման կենտրոնի 112 հեռախոսահամարին և 87-67 թեժ գժին ստացվել է 17 ահազանգ։
Արձանագրվել է կրկնաքվեարկության 2 դեպք, որոնցով կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։ Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացված 53 տեղեկությունները ստուգման փուլում են։

Ստուգվում են նաև մամուլում և սոցիալական հարթակներում ընտրությունների վերաբերյալ հրապարակումները։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության կողմից կատարված աշխատանքները․

Ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընգրկվելու մասին դիմում ներկայացրել և տեղեկանք է ստացել 615 անձ։

Ընտրություններին մասնակցելու համար համայնքներում ժամանակավորապես տրվող անձը հաստատող փաստաթուղթ (ձև 9) ստացել է 662 անձ։
ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում գործող «Զանգերի կենտրոնում» (84-22) ընտրությունների կազմակերպման և անցկացման վերաբերյալ ստացվել է 290 զանգ։

ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության բաժիններում և ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակներում խորհրդատվություն է տրամադրվել 113 քաղաքացու»։

Leave a comment