Փաշինյան․ ժողովուրդն ինչ որոշի՝ ես կանեմ

Ժողովուրդն ինչ որոշի՝ ես կանեմ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում


ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի․/ԱՌԿԱ/․ Ժողովուրդն ինչ որոշի՝ ես կանեմ, ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում։


«Ժողովուրդն ընտրություն կատարելիս պետք է առաջնորդվի պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը ու երեխաների հեղափոխությանը տեր կանգնելու անհրաժեշտությամբ»,- ասաց նա։

Ընտրությունների մասին


Հայաստանում մեկնարկել են 9-րդ գումարման Ազգային ժողովի հերթական ընտրությունները։ Տեղական ժամանակով ժամը 08:00-ից հանրապետության ողջ տարածքում բացվել է 2005 ընտրատեղամաս։


ԿԸՀ տվյալներով՝ ընտրողների ռեգիստրում գրանցված է 2 միլիոն 505 հազար 102 մարդ։


Ընտրություններին մասնակցում է 18 քաղաքական ուժ՝ 16 կուսակցություն և 2 դաշինք։


Կուսակցությունների թվում են․

  • Ռեֆորմիստների կուսակցություն

  • «Բոլորին դեմ եմ» կուսակցություն

  • Հայաստանի շնորհապետական կուսակցություն

  • «Նոր ուժ» կուսակցություն

  • «Միասնության թևեր» կուսակցություն

  • «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն

  • «Ազգային-ժողովրդավարական բևեռ» կուսակցություն

  • «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն

  • «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն

  • «Հանրապետություն» կուսակցություն

  • Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն

  • Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն

  • «Դեմոկրատիա օրենք, կարգապահություն» կուսակցություն (ԴՕԿ)

  • «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն

  • «Հանուն Հանրապետության» կուսակցություն

  • «Լուսավոր Հայաստան» կուսակցություն


Մասնակցում է նաև երկու դաշինք՝ «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան»-ը։

Leave a comment