Վաղարշապատի 14/20 ընտրատեղամասում քվեարկության են մասնակցում նաև հարակից զորամասի զինծառայողները։ Factor TV-ի թղթակցի հարցին ի պատասխան նրանց ուղեկցող բարձրաստիճան զինվորականը նշեց, որ ինչպես իրենք, այնպես շարքային զինծառայողները եկել են իրենց ընտրական իրավունքն իրացնելու։
«Որևէ ուղղորդում չի եղել և չկա, ով ինչպես և ում ցանկանում է, ընտրում է»,- ասաց զինվորականը՝ այլ հարցերի չպատասխանելով։
Ռոզա Վարդանյան