Այսօր՝ առավոտյան ժամը 08:00-ին, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում բացվել են բոլոր ընտրատեղամասերը. մեկնարկել է համապետական ընտրությունների քվեարկությունը։
Երկրի ողջ տարածքում քվեարկել հնարավոր կլինի մինչև 20:00-ն, ինչից հետո ընտրատեղամասերը կփակվեն և կսկսվի ձայների հաշվարկը։
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվը կազմում է 2.485.851։
Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 18 քաղաքական ուժ, որից 16-ը կուսակցությություն, 2-ը՝ կուսակցությունների դաշինք։