ԿԸՀ-ն օտարերկրյա հյուրերի համար տեղեկատվական հանդիպում է հրավիրել (տեսանյութ)
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 6-ին տեղեկատվական հանդիպում է անցկացրել ԿԸՀ հրավերով Հայաստան ժամանած 14 պետությունների ընտրական մարմինների ներկայացուցիչների, օտարերկրյա հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների մասնակցությամբ։
Հանդիպման ընթացքում հանձնաժողովի անդամները ներկայացրել են Ազգային ժողովի հերթական ընտրությունների նախապատրաստական աշխատանքները, որոնք մեկնարկել են դեռևս նախորդ տարվանից։ Հյուրերին ներկայացվել են ՀՀ ընտրական օրենսդրությունը, ԿԸՀ-ի լիազորություններն ու գործառույթները, ինչպես նաև ընտրական հանձնաժողովների աշխատանքի հիմնական ուղղությունները։