Լիբանանում իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել. ԶԼՄ

Բաժանորդագրվել

Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի հարավային բնակավայրերին։

ԵՐԵՎԱՆ, 6 հունիսի – Sputnik. Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով գեներալ է զոհվել։ Այս մասին հայտնում է NNA գործակալությունը:

«Լիբանանյան բանակի գեներալը և նրա վարորդը զոհվել են Հարդալի-Ջարմակ ճանապարհին` բարձրաստիճան սպայի ամենագնաց մեքենային հասցված հարվածի հետևանքով», – ասված է հաղորդագրության մեջ:

Այսօր Իսրայելը շարունակել է հարվածներ հասցնել Լիբանանի հարավային բնակավայրերին։

Հիշեցնենք` «Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:

Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:

Լիբանանն ու Իսրայելը համաձայնել են պահպանել հրադադարը. Պետդեպ

Leave a comment