ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացները կարող են առաջիկայում այցելել Մոսկվա. Ուշակով


Դոնալդ Թրամփա հայտարարել է, որ Պուտինն ու Զելենսկին հիմա պետք ինքնուրույն լուծեն իրենց խնդիրները:

«Ես եմ նրանց հասցրել այս կետին: Հուսով եմ՝ ամեն ինչ կկարգավորվի»,- ասել էր ԱՄՆ նախագահը:

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովն էլ տեղեկացրել է, որ Սպիտակ տան բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները կարող են առաջիկայում այցելել Մոսկվա:

Գերմանիայի կանցլերն իր հերթին հայտարարել է, որ Եվրոպան պատրաստ է Ռուսաստանի հետ շփումների: Ֆրիդրիխ Մերցը շեշտել է՝ եվրոպացիները պետք է ներկա լինեն բանակցությունների սեղանի շուրջ:

Այս ֆոնին կողմերը շարունակում են հայտնել փոխադարձ հարվածների մասին: Տեղեկություններ կան, որ վերջին ժամերին Լենինգրադի մարզի երկնքում 140-ից ավելի ուկրաինական ԱԹՍ է ոչնչացվել: Սանկտ Պետերբուրգի տեղական իշխանությունը կոչ է արել քաղաքացիներին դուրս չգալ փողոց:

Դիտումների քանակ15

Leave a comment