Աչքերի գույնի փոփոխման վիրահատությունը կարող է անդառնալի հետևանքներ ունենալ, «Լենտա»-ին ասել է բժիշկ Վիկտոր Գուսեւը։
Ըստ բժշկի՝ աչքերի գույնը մշտապես փոխելու երկու հիմնական եղանակ կա։ Առաջինը լազերով մուգ գունանյութը ոչնչացնելն է, որը շագանակագույն աչքերը կապույտ է դարձնում։ Այս մեթոդը էապես համեմատելի է դաջվածքի հեռացման հետ։ Երկրորդը կերատո-պիգմենտացիան է, կամ եղջերաթաղանթի դաջվածքավորումը, երբ աչքի թափանցիկ մասի մեջ ներարկվում է ներկանյութ։ «Երկու պրոցեդուրաներն էլ, ըստ էության, անդառնալի են և կուրության վտանգ են ներկայացնում»,- զգուշացրել է Գուսեւը։
Բացի այդ, ո՛չ դրանք կատարող կլինիկաները, ո՛չ էլ դրանց կողմից օգտագործվող նյութերը չունեն անհրաժեշտ հավաստագրերը։
«Այս պրոցեդուրաների նկատմամբ պահանջարկ կա, և մարդիկ ակտիվորեն փնտրում են դրանք։ Նրանք, ովքեր գտնում են դրանք, պետք է տեղյակ լինեն արժեքի մասին՝ բազմաթիվ ակնաբուժական հիվանդությունների ռիսկի մասին՝ գլաուկոմայից մինչև սուր և քրոնիկ բորբոքումներ։ Նման վիրահատությունների արդյունքները անդառնալի են և բացասաբար են անդրադառնում օրգանիզմի ընդհանուր առողջության վրա», – զգուշացրելէ մասնագետը։
Հետագա բարդությունների ռիսկը նա համեմատել է ռուսական ռուլետկայի հետ՝ որոշ մարդիկ կարող են հաջողակ լինել, մինչդեռ մյուսները կարող են ընդմիշտ կորցնել աշխարհի հետ շփվելու իրենց հիմնական միջոցը՝ տեսողությունը։