Կրոմվելը վկա – 5 Հունիսի 2026

ՀՀ դատախազությունը 2008թ. մարտի 1-ի դեպքերի առթիվ քրեական հետապնդում է հարուցել ԱԱԾ նախկին տնօրեն Գորիկ Հակոբյանի նկատմամբ: 

«ՉԻ». Վերջապես: Հազիվ արա, ինչքան էինք սպասել: Վերջը կդատեն այդ Գորիկ Հակոբյանին: Ճիշտ է, վերջինս արդեն որոշ ժամանակ է, ինչ կյանքից հեռացել է, ավելի կոնկրետ՝ 9 տարի, բայց դե դա մանրուք է: 

Մենք նույնիսկ մտածում էինք, որ Գորիկ Հակոբյանի դեմ քրեական գործ կհարուցեն 2050թ. հունիսի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, բայց չէ, որոշեցին, որ այս ընտրություններն էլ վատը չեն: 

Այնպես որ, կդատեն: Չգիտենք՝ ոնց, բայց կդատեն: Երևի Օլիվեր Կրոմվելի պես: Վերջինս Անգլիայի ղեկավարն էր, 1658 թվին մեռավ, մի տարի հետո նրա հանդեպ քրեական գործ հարուցեցին, հետմահու մահապատժի վճիռ կայացրին, ու 1661 թվականին գերեզմանից հանած նրա մարմինը Լոնդոնի կենտրոնում կախաղան հանեցին: 

Այնպես որ, չզարմանաք, եթե պատմությունը կրկնվի: Մանավանդ, որ խառը, հեղափոխական ժամանակներ են, Ռուբեն Ռուբինյանն էլ գոռացել է, որ վենդետա լինելու է: 

Leave a comment