Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 

Հայաստանում 2026-ի հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին հետևելու են 647 միջազգային դիտորդներ 8 կազմակերպություններից։

Ուշագրավ է, որ 2021-ի հունիսի 20-ի արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ միջազգային դիտորդների թիվը շատ ավելի պակաս է եղել՝ 483, թեև գրանցված կազմակերպությունների թիվը նույնն էր՝ 8։

Տվյալները՝ ԿԸՀ-ի

Factor.am-ը Կենտրոնական ընտրական հանձնաժողովից պարզել է, որ թվով ամենաշատ միջազգային դիրտորդներ՝ 328 անձ, հավատարմագրվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ից (Ժողովևդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակ), ապա 114 դիտորդ՝ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովից, 77 դիտորդ՝ ԱՊՀ դիտորդական առաքելությունից։

Նշենք նաև, որ հունիսի 7-ի ընտրությունները դիտարկելու են նաև ՀՀ-ում հավատարմագրված թվով 35 դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունների 126 այցելու և այլ պետությունների ընտրական մարմինների 39 ներկայացուցիչներ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Factor.am-ն անդրադարձել էր դիտորդական առաքելությունների փոփոխություններին։

Մասնավորապես, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մայիսի 28-ին հայտարարել էր, որ Հայաստանը ոչ պաշտոնապես տեղեկացրել է ընտրությունների դիտորդական առաքելության ցուցակներում Ռուսաստանի որոշ քաղաքացիների ընդգրկելու անցանկալիության մասին։

 

Գայանե Խաչատրյան

Leave a comment