Պետք է մեդալ տային, ոչ թե քրեական հետապնդում հարուցեին․ փաստաբանը՝ Աշոտյանի գործի մասին

https://arm.sputniknews.ru/20260605/petq-e-medal-tajin-voch-te-qreakan-hetapndum-harucein-pastabany-ashvotjani-gvortsi-masin-103096235.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/06/10/61276349_0:0:1600:1200_1920x0_80_0_0_82320e9b62efe807b3ebf21726cbc9f8.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

արմեն աշոտյան

արմեն աշոտյան

Բաժանորդագրվել

Հակակոռուպցիոն դատարանը, Արամ Գրիգորյանի նախագահությամբ, քննում է ՀՀԿ փոխնախագահի կալանքի միջնորդությունը։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ ՀՀԿ փոխնախագահ, կրթության և գիտության նախկին նախարար Արմեն Աշոտյանին վերաբերող քրեական վարույթը՝ ֆինանսաների նախարար Գագիկ Խաչատրյանին և նրա որդուն գույք օտարելու վերաբերյալ, նոր չէ, այն արդեն 7 տարի է՝ քննվում է, ոչ մի հանցակազմ չէր գտնվել ու հանկարծակի մեկ օրում գտնվեց։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց փաստաբան Տիգրան Աթանեսյանը։

Այսօր առավոտյան ՀՀ քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեց, որ 7 անձի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվել, ձերբակալման որոշումներ են կայացվել, այդ թվում՝ Արմեն Աշոտյանի, պաշտպանության նախկին նախարար, Բրյուսովի համալսարանի կառավարման խորհրդի նախկին նախագահ Վիգեն Սարգսյանի, Բրյուսովի նախկին ռեկտորի, պրոռեկտորի, ինչպես նաև Գագիկ Խաչատրյանի, Արտյոմ Խաչատրյանի (հետախուզման մեջ գտնվող– խմբ․) և ևս մեկ անձի նկատմամբ։ Ըստ հաղորդագրության՝ Աշոտյանը չարաշահել է պաշտոնեական դիրքն ու նյութական շահագրգռվածությունից ելնելով՝ այլ անձանց հանցակցությամբ Խաչատրյաններին օտարել բուհին սեփականության իրավունքով պատկանող գույք։

«Եթե այն, ինչ նկարագրված է մեղադրանքի որոշման մեջ, ճիշտ է, Արմեն Աշոտյանին պետք է մեդալ տային, այլ ոչ թե քրեական պատասխանատվության ենթարկեին, որովհետև բուհի խնդիր է լուծել։ Ոչ մի կոպեկ չի ստացել, եթե գործարք էլ եղել է, ապա այն փոխանցվել է պետական բյուջե․․․ Արմենն այս դրվագում չափազանց, անգամ անշնորհքության աստիճան անմեղ է»,- ասաց Աթանեսյանը։

Նրա խոսքով՝ սա դասական քաղաքական հետապնդում է։

Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչ է սպասում դատարանից, Աթանեսյանը նշեց՝ «դատարան պետք է լինի, որ սպասելիք էլ լինի»։

Նշենք, որ Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդությունը քննում է դատավոր Արամ Գրիգորյանը։

Հավելենք, որ Արամ Գրիգորյանն է քննում նաև ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին առնչվող վարույթներից մեկը։

Leave a comment