ՀՀ դեսպանը մասնակցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրած Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին

ՀՀ դեսպանը մասնակցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրած Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին

Փետրվարի 4-ին դեսպան Նարեկ Մկրտչյանն ԱՄՆ պետքարտուղարությունում մասնակցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի կողմից հրավիրած Հազվագյուտ հանածոների թեմայով նախարարական համաժողովին։

 

Այդ մասին հայտնում են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։

 

Համաժողովին ելույթով են հանդես եկել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ԱՄՆ նախագահի հատուկ օգնական և Ազգային անվտանգության խորհրդում գլոբալ մատակարարման շղթաների հարցերով ավագ տնօրեն Դեյվիդ Քոփլին։

 

Միջոցառմանը մասնակցել են ավելի քան 50 երկրների ներկայացուցիչներ, որոնց միավորում էր հազվագյուտ օգտակար հանածոների մատակարարման շղթաների դիվերսիֆիկացման և կայունացման ուղղությամբ համագործակցելու համատեղ հանձնառությունը։

Leave a comment