«Հանրապետություն»–ը հայց է ներկայացրել ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով

Արամ Սարգսյանի գլխավորած «Հանրապետություն» կուսակցությունը դիմում ներկայացրեց ԿԸՀ՝ «Ուժեղ Հայաստանին» ընտրություններին մասնակցելը արգելելու հարցը քննելու պահանջով։

«Մենք պահանջում ենք, որ ԿԸՀ-ն անվավեր ճանաչի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինի ընտրությանը մասնակցության որոշումը, քանի որ գտնում ենք, որ կան բավարար հիմքեր գրանցումը ԿԸՀ որոշմամբ անվավեր ճանաչելու։

Երկրորդ կետով եթե ԿԸՀ-ն գտնի որ իր որոշմամբ անվավեր ճանաչելու հիմքերը բավարար չեն, ապա մենք պահանջում ենք, որ ԿԸՀ-ն նման պահանջով դիմի վարչական դատարան։ Դրա հիմքերը ճչուն են, արդեն բազմաթիվ փաստեր կան, որ բազմաթիվ խախտումներ կան, որոնք կարող են ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների ելքի վրա»,- ասել է «Հանրապետություն» կուսակցության պատգամավորության թեկնածու Գրիգոր Առաքելյանը:

Հիշեցնեք, որ նախօրեին Հանրային հեռուստաընկերությամբ բանավեճի ընթացքում Նիկոլ Փաշինյանը ուղղորդել էր Արամ Սարգսյանին և Գուրգեն Սիմոնյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր 3 կուսակցությունների՝ «Ուժեղ Հայաստանի», «Հայաստան» դաշինքի ու ԲՀԿ-ի մասնակցությունը կասեցնելու հարցով։

Չնայած բանավեճի ընթացքում Արամ Սարգսյանն ասել էր, որ չեն դիմելու ԿԸՀ, այնուամենայնիվ, այսօր դիմում իր կուսակցության անդամները ներկայացրեցին ԿԸՀ։

Leave a comment