Լուիս դե լա Ֆուենտե․ «Հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով»

«Սա հանդիպում էր, որտեղ մենք հնարավորություն տվեցինք մյուս խաղացողներին։ Վնասվածքներ չկային։ Հիմա մենք մտնում ենք նախապատրաստական ​​նոր փուլ։ Ես հաճելիորեն զարմացած էի Իրաքի հավաքականի խաղով։ Առաջին խաղակեսում մենք որոշ խնդիրներ ունեինք։

Բոլոր խաղերն էլ դժվար են, բայց այսօր մեր մրցակիցը ցուցադրեց ռիթմ և ինտենսիվություն։ Նրանք հետաքրքիր թիմ են։ Յուրաքանչյուր թիմ ունի իր ուժեղ կողմերը, բայց նրանք շատ խնդիրներ ստեղծեցին մեզ համար և մեծ ճնշում էին գործադրում»,- մարզիչի խոսքը մեջբերում է AS-ն։

Իսպանիայի ու Իրաքի հավաքականները պատրաստվում են հունիսի 11-ից հուլիսի 19-ին ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում անցկացվելիք աշխարհի առաջնության։ Խմբային փուլում Իսպանիայի մրցակիցները կլինեն Ուրուգվայը, Սաուդյան Արաբիան և Կաբո Վերդեն, իսկ Իրաքը կմրցի Ֆրանսիայի, Սենեգալի ու Նորվեգիայի հետ։

Leave a comment