Մոսկվան Ադրբեջանի կողմից իրեն հասցվող վնասը մտադիր է վերականգնել Հայաստանի քաղաքացու հաշվին

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․

Ադրբեջանը “Գազպորմից” խլում է եվրոպական վերջին գնորդ Սլովակիային, իսկ Մոսկվան սպառնում է “Գազպրոմ Արմենիային” վաճառվող գազի գինը հասցնել եվրոպականի։ Այսինքն, Ադրբեջանի կողմից իրեն հասցվող վնասը մտադիր է վերականգնել Հայաստանի քաղաքացու հաշվին։ Խոսք չկա, “ուժեղ եւ վստահելի” դաշնակից է, նույնիսկ կարող է “խաղաղության երաշխավոր լինել”։

Leave a comment