Հունգարիան դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանի, Վրաստանի, Ֆիլիպինների քաղաքացիներին

Հունգարիայի կառավարությունը դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի քաղաքացիների համար, հայտարարել է Հունգարիայի կառավարության խոսնակ Վանդա Շոնդին։

Նա այս քայլը որակել է որպես օտարերկրյա աշխատուժի ներհոսքը կարգավորելու քաղաքականության առաջին քայլ։ Շոնդին նշել է, որ Հունգարիա օտարերկրյա աշխատողների ներգրավումը նվազեցնում է տեղացի աշխատողների աշխատավարձը և նվազեցնում նրանց զբաղվածության հնարավորությունները։

Ֆիլիպինների, Վրաստանի և Հայաստանի՝ Հունգարիայում արդեն աշխատող քաղաքացիները դեռ կկարողանան դիմել իրենց թույլտվությունների երկարաձգման համար։

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ օտարերկրյա աշխատողները կազմում են Հունգարիայի աշխատուժի ընդամենը մոտ 2%-ը, սակայն որոշ ոլորտներ, ինչպիսիք են ծառայությունները և արտադրությունը, մեծապես կախված են օտարերկրյա աշխատուժից։

Leave a comment