Ընդդիմությունն այս իշխանությանը հավաքական ձայներով հաղթելու մեծ շանս ունի․ Ռոբերտ Քոչարյան

https://arm.sputniknews.ru/20260605/ynddimutjunn-ajs-ishkhanutjany-havaqakan-dzajnervov-haghtelu-mets-shans-uni-rvobert-qvocharjan-103075537.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/05/18/102562729_123:0:1260:853_1920x0_80_0_0_33da2011b33a4ec30e1daf36a27bde37.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հայաստան, ռոբերտ քոչարյան, ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն

հայաստան, ռոբերտ քոչարյան, ազգային ժողովի ընտրություններ, ընդդիմություն

Բաժանորդագրվել

ՀՀ երկրորդ նախագահը նշեց, որ ընդդիմադիր լինելը նոր փորձառություն էր իր կյանքում, ինչը չէր կարող ազդեցություն չունենալ իր վրա, վստահ է, որ դա նաև առօրյա շփումներում է երևում։

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik․ Ընդդիմությունը մեծ հնարավորություն ունի գալիք խորհրդարանական ընտրություններում հավաքական ձայներով հաղթանակ տանելու իշխող քաղաքական ուժի նկատմամբ։ «Դինամո» մարզադաշտում» նախընտրական քարոզարշավի ամփոփիչ հանդիպումներից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանը։

Նա նաև նշեց, որ ընդդիմադիր լինելն իր կյանքում նոր փորձ էր, նոր անկյան տակ գործընթանցներին նայելու հնարավորություն, ինչը չէր կարող ազդեցություն չունենալ իր վրա։

«Մենք էլ ենք փոխվել։ Ես այն ժամանակ ազգային ազատագրական պայքարից եկա իշխանություն, այսպիսի պրոցեսներով չէի անցել, ընդդիմադիր չեմ եղել, մյուս անկյան տակ չեմ տեսել պրոցեսները։ Ղարաբաղյան շարժում էր, պայքարում էինք և՛ Ադրբեջանի դեմ Սովետի ժամանակ, և՛ սովետական զորքերի վերահսկողության տակ էր այդ ամենը։ Հիմա ընդդիմադիր աչքով այս ամենը տեսա, սա նոր, հետաքրքիր փորձ է, որը չի կարող ինձ վրա ազդեցություն չունենալ»,- ասաց Քոչարյանը՝ պատասխանելով այն հարցին, թե շատերը քննադատում են, որ իր կառավարման տարիներին ևս այլախոհների նկատմամբ անհանդուրժողականություն կար։

Քոչարյանը հարց ուղղեց լրագրողին՝ արդյոք հենց նա չի՞ զգում, որ ինքը փոխվել է նաև շփումների առումով։ Շեշտեց՝ իր նոր փորձն ամբողջացրել է կյանքի փորձը։

ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։

Leave a comment