Իրանի նոր գերագույն առաջնորդը շնորհել է իր առաջին համաներումը

Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին մուսուլմանական Իդ-ի Ղադիր տոնի կապակցությամբ առաջին անգամ համաներում է շնորհել 2000 բանտարկյալի, հաղորդել է նրա մամուլի ծառայությունը։

Ուրբաթ օրը նշվում է Իդ-ի Ղադիրը, որը շիա մուսուլմանների համար կարևոր տոն է, որը նշում է այն օրը, երբ մարգարե Մուհամմադը, ըստ նրանց համոզմունքների, մուսուլմանական համայնքի ղեկավարությունը հանձնել է իր փեսային՝ Ալիին։

«Գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին Իդ-ի Ղադիրի կապակցությամբ բավարարել է դատական ​​համակարգի ղեկավարի խնդրանքը՝ ներում շնորհելու կամ մեղմացնելու 2000 բանտարկյալների պատիժները», – ասվում է Խամենեիի մամուլի ծառայության տելեգրամյան հայտարարության մեջ։

 

Leave a comment