Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ժամանակ Ադրբեջանում էլիտար ստորաբաժանումներ է տեղակայել. CNN

https://arm.sputniknews.ru/20260605/israjeln-irani-dem-paterazmi-zhamanak-adrbejanum-elitar-stvorabazhanumner-e-teghakajel-cnn-103069083.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/0a/02/81365146_415:0:3144:2047_1920x0_80_0_0_79a7ebd3a20c2dee4b9e2b15db197c54.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան

իսրայել, իրանի իսլամական հանրապետություն, ադրբեջան

Բաժանորդագրվել

Ադրբեջանում իրականացված գործողությանը մասնակցել է մի քանի տասնյակ զինծառայող, այդ թվում՝ հատուկջոկատայիններ և «Մոսադի» ներկայացուցիչներ:

ԵՐԵՎԱՆ, 5 հունիսի – Sputnik. Իսրայելն Իրանի դեմ պատերազմի ընթացքում Ադրբեջանում էլիտար ստորաբաժանումներ է տեղակայել։ Այս մասին գրում է CNN-ը՝ հղում անելով մի քանի աղբյուրի։

Երկու աղբյուրի համաձայն՝ իսրայելական ուժերը գործել են Ադրբեջանի հարավում՝ Իրանի սահմանի մոտ գտնվող մի քանի հատվածներում։

Այնտեղ տեղակայվել են նաև հատուկ նշանակության ստորաբաժանումներ, որոնք հետախուզական առաքելություններ և գործողություններ են իրականացրել անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ, ինչը Իսրայելին արժեքավոր հնարավորություն է տվել պատերազմի ժամանակ հետևելու Իրանի հյուսիսային շրջաններին։

Աղբյուրները CNN-ին հայտնել են, որ Ադրբեջանում գտնվող օբյեկտները եղել են տարբեր երկրներում, այդ թվում՝ Իրաքում, Արաբական Միացյալ Էմիրություններում և Սոմալիլենդում գտնվող բազմաթիվ գաղտնի ռազմական օբյեկտների ու ռազմակայանների թվում։

Այս ուժերը, որոնք ի սկզբանե նախատեսված էին որպես հնարավոր փրկարարական ջոկատներ՝ արտակարգ իրավիճակների համար, սկսել են օգտագործվել ռազմական և հետախուզական գործողությունների համար։

«Ադրբեջանում իրականացված գործողությանը մասնակցել է մի քանի տասնյակ զինծառայող, այդ թվում՝ Իսրայելի հատուկ նշանակության ուժերի մարտիկներ, ինչպես նաև «Մոսադի» աշխատակիցներ»,-ասված է հրապարակման մեջ։

ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան ներկայացուցիչը հեռուստաալիքին հայտարարել է, որ Բաքուն վճռականորեն հերքում է երրորդ երկրների դեմ գործողությունների համար Ադրբեջանի տարածքի ենթադրյալ օգտագործման վերաբերյալ անհիմն պնդումները։

Հիշեցնենք` ԱՄՆ–ն ու Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցնել Իրանին։ Իրանը պատասխան հարվածներ էր հասցնում Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաներին։ Ապրիլի 8-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնեց երկու շաբաթով դադարեցնել Իրանի ուղղությամբ հարվածները և հավաստիացրեց, որ հրադադարը կլինի երկկողմանի։ Թեհրանն էլ հայտարարեց, որ ԱՄՆ-ի հետ բանակցություններ կսկսի Իսլամաբադում (Պակիստան) իրանական կողմի առաջարկած 10 կետերի շուրջ։
Ապրիլի 12-ին հայտնի դարձավ, որ բանակցություններն արդյունք չեն տվել, պատվիրակությունները հեռացել են Պակիստանից։

Մայիսի 31-ին ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ խորհրդականների հետ քննարկում կանցկացնի և Իրանի վերաբերյալ վերջնական որոշում կկայացնի։ Սակայն լրատվամիջոցները հայտնեցին, որ մոտ երկու ժամ տևած խորհրդակցությունից հետո Թրամփը որոշում չի կայացրել։ Միաժամանակ Թեհրանից հայտարարեցին, որ Իրանն ու ԱՄՆ-ն շարունակում են ուղերձներ փոխանակել։

Իրանն անհապաղ դադարեցնում է ԱՄՆ–ի հետ բանակցությունները և փակում է Հորմուզի նեղուցը

Leave a comment