Ազովի ծովում բեռնատար նավերի վրա դրոնների հարձակումից ադրբեջանցիներ են զոհվել


Գիշերը երկու օտարերկրյա բեռնատար նավ, որոնցում Ադրբեջանի 25 քաղաքացի է եղել, ենթարկվել Է անօդաչու թռչող սարքերի հարձակման: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն՝ ի պատասխան Ազովի ծովում ադրբեջանցիներով նավերի գնդակոծման մասին տեղական լրատվամիջոցների հարցերին։ Նա նշել է, որ հիշյալ նավերը չեն պատկանում Ադրբեջանին։


«Ռուսական կողմը հայտնել է, որ հարձակման հետևանքով զոհվել է Ադրբեջանի հինգ և վիրավորվել երեք քաղաքացի: Վիրավորներին տեղափոխել են Եյսկի հիվանդանոց։


«Արտգործնախարարությունն այժմ այս հարցի շուրջ աշխատանքները համակարգում է համապատասխան պետական ​​մարմինների, մեր երկրի դիվանագիտական ​​​​ներկայացուցչությունների, ինչպես նաև համապատասխան երկրների իրավասու մարմինների հետ: Ռուսաստանում մեր դեսպանատան մի քանի աշխատակից մեկնել է դեպքի վայր: Մեր քաղաքացիների վիճակի, նրանց հայրենիք վերադարձի և անհրաժեշտ հյուպատոսական աջակցության տրամադրման հետ կապված հարցերը վերահսկվում են»,- հայտարարել է ադրբեջանցի պաշտոնյան։

Leave a comment