Ձերբակալվել են ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը և Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի նախկին ռեկտոր Գայանե Գասպարյանը։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեցին Քննչական կոմիտեից։ https://factor.am/1026457.html Կոմիտեն ավելի վաղ հայտնել էր, որ շուրջ 200 մլն արժեքով գույքի նկատմամբ պաշտոնեական լիազորությունների չարաշահման և փողերի լվացման վարույթով 7 անձի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում։ Անի Թամրազյան