Տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան հատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների հետ


ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հեռավար հանդիպում Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման դոնոր կազմակերպությունների՝ Ասիական զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է դեպարտամենտը։


 


Հեռավար հանդիպմանը մասնակցել են նաև Սիսիան-Քաջարանի կառուցման ծրագիրն իրականացնող «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի պատասխանատուներ։


 


Հիշեցնենք, որ Սիսիան-Քաջարան շուրջ 60կմ երկարությամբ նոր ճանապարհը նախատեսված է կառուցել 3 լոտով՝ հյուսիսային (27կմ), Բարգուշատի թունելի (8,6կմ) և հարավային (24,2կմ) հատվածներ։


 


«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Նարեկ Զուլալյանը ներկայացրել է բոլոր երեք ենթահատվածներում կատարված և ընթացքի մեջ գտնվող աշխատանքները, որոնք առնչվում էին ֆինանսական, հողերի օտարման, գնումների թեմաներին։


 


Աշխատանքային քննարկման ընթացքում անդրադարձ է եղել տարբեր փուլերում ծրագրի իրականացման ժամանակացույցին։ Հատկապես շեշտադրվել են ճանապարհային անվտանգության խնդիրները։

Դիտումների քանակ2

Leave a comment