ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 4, 24News
Չենք միջնորդել, որ փոխեն խափանման միջոցս, այս նույն որոշումը կարող էին կայացնել դեկտեմբերի 30-ին։ Այս մասին դատարանից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Բագրատ Սրբազանը։
«Ինձ որևէ մեկը կյանքի առավելություն չի տվել՝ ո՛չ կալանքը փոխելով, ո՛չ չփոխելով, ո՛չ էլ իմ ազատություն սահմանափակել են կարողացել։ Իմ ընկալումները ավելի են խորացել, որ մեր երկիրը կարիք ունի արդարության և ճշմարտության, էս չարիքը պիտի մաքրվի և ես հանձն եմ առել իմ մասով դա անելու և անելու եմ»,-ասաց Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ Բագրատ Սրբազանի խափանման միջոցը փոխվել է. Վերաքննիչ դատարանը՝ Վազգեն Ռշտունու նախագահությամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը։
Մանրամասները՝ տեսանյութում
—00—ՄԱ