Սալոմե Զուրաբիշվիլիին մրցանակ է շնորհվել

Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին արժանացել է Պալմերի միջազգային ժողովրդավարության մրցանակին։

«Մարկ Պալմերի մրցանակը, որը կրում է ամբողջ աշխարհում ժողովրդավարական անցումների ջատագով դեսպան Մարկ Պալմերի անունը, գնահատում է դիվանագետների և պետական ​​պաշտոնյաների բացառիկ նվաճումները ժողովրդավարության պաշտպանության և զարգացման գործում։ Այս տարի այդ մրցանակը շնորհվում է Վրաստանի հինգերորդ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիին՝ իր սկզբունքային առաջնորդության և Վրաստանի ժողովրդավարական ու եվրոպական ապագային նվիրվածության համար», — ասված է Freedom House-ի հայտարարության մեջ։

Aliq.ge

Leave a comment