Անդոնի Իրաոլան գլխավորեց «Լիվերպուլը» | Factor.TV

Իսպանացի մասնագետ Անդոնի Իրաոլան նշանակվել է անգլիական «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ, հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

43-ամյա մարզիչի պայմանագիրը նախատեսված է մինչև 2028թ․ ամառ։

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչի պաշտոնում Իրաոլան կփոխարինի օրեր առաջ պաշտոնանկ արված Առնե Սլոտին։

2023 թվականից Անդոնի Իրաոլան գլխավորում էր անգլիական «Բորնմութը», որը Պրեմիեր լիգայի ավարտված մրցաշրջանում գրավել է 6-րդ տեղը։

Leave a comment