https://arm.sputniknews.ru/20260604/im-mahvan-masin-lurery-chapazancvats-en-putiny-fransiaci-lragrvoghin-103040972.html
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Պուտինը՝ ֆրանսիացի լրագրողին
Իմ մահվան մասին լուրերը չափազանցված են. Պուտինը՝ ֆրանսիացի լրագրողին
Sputnik Արմենիա
Ռուսաստանի նախագահն ընդգծել է՝ պետք չէ ցանկալին իրականության տեղ ընդունել։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T23:20+0400
2026-06-04T23:20+0400
2026-06-04T23:20+0400
վլադիմիր պուտին
ռուսաստան
տնտեսություն
պատերազմ
ուկրաինա
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103038590_0:0:1920:1080_1920x0_80_0_0_dba3e58a2292509903ed051028341d86.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի դաշտում Ռուսաստանի պարտության և տնտեսության անկման մասին «մարգարեությունները» մեկնաբանել է՝ մեջբերելով Մարկ Տվենի հայտնի արտահայտությունը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։Պուտինը պատասխանել է ֆրանսիացի լրագրողի հարցին` Ռուսաստանի տնտեսության մեջ առկա դժվարությունների մասին։ Նախագահն ընդգծել է, որ պետք չէ «ցանկալին իրականության տեղ ընդունել», և կոչ է արել իրավիճակը գնահատել իրական թվերով և փաստացի իրավիճակով։Իր պատասխանում Պուտինը նաև նշել է.Ռուսաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 10%-ով, մինչդեռ ԵՄ տնտեսությունը՝ ընդամենը 3%-ով։Բնակչության իրական եկամուտներն աճել են ավելի քան 28%-ով, իրական աշխատավարձերը՝ 25%-ով։Աղքատության մակարդակի նվազեցման խնդիրը կատարվել է ժամկետից շուտ. ցուցանիշը նվազել է մինչև 6,7% (2030 թվականի համար նախատեսված 7% մակարդակի դեպքում)։Պետությունը գիտակցաբար գնացել է «տնտեսության սառեցման» և հիմնական դրույքաչափի բարձրացման, որպեսզի կանխի գերգնաճը (60-70%), և այդ միջոցառումները արդյունք են տալիս։ Գնաճը վերադառնում է թիրախային 5,4% ցուցանիշին։Ռուսաստանի պետական պարտքը կազմում է 15,6%, ինչը զգալիորեն ցածր է, օրինակ, Ֆրանսիայի մակարդակից։Պուտինը հավելել է, որ, չնայած որոշ մակրոտնտեսական հարցերին, Ռուսաստանը է ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ տնտեսությունը կայունություն է դրսևորում։2030 թվականի հաջորդ ընտրություններին հնարավոր մասնակցության մասին հարցին Պուտինը պատասխանել է. «Ռուսաստանի առջև ծառացած են բազմաթիվ մեծ ու սուր հարցեր, դրանք պետք է լուծել՝ չմտածելով նոր ժամկետով վերընտրվելու մասին»։Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը անցկացվում է հունիսի 3-6-ը Սանկտ Պետերբուրգի «Էքսպոֆորում» կոնգրեսային-ցուցահանդեսային կենտրոնում։ 2026 թվականին համաժողովի գլխավոր թեման է «Պրագմատիկ երկխոսությունը՝ ուղի դեպի կայուն ապագա»։ Գործարար ծրագրին մասնակցում են իշխանության և բիզնեսի ներկայացուցիչներ ավելի քան 110 երկրներից և տարածքներից, այդ թվում՝ Ռուսաստանից։
ուկրաինա
2026
Լուրեր
am_HY
«Слухи о моей смерти сильно преувеличены»: Путин о «пророчествах» о поражении России и упадке экономики
Sputnik Արմենիա
«Слухи о моей смерти сильно преувеличены»: Путин о «пророчествах» о поражении России и упадке экономики
2026-06-04T23:20+0400
true
PT2M10S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103038590_240:0:1680:1080_1920x0_80_0_0_5be6299cf18a302ad9f4712227d5526f.jpg.webp
վլադիմիր պուտին, видео, ռուսաստան, տնտեսություն, պատերազմ, ուկրաինա, տեսանյութեր
վլադիմիր պուտին, видео, ռուսաստան, տնտեսություն, պատերազմ, ուկրաինա, տեսանյութեր
Ռուսաստանի նախագահն ընդգծել է՝ պետք չէ ցանկալին իրականության տեղ ընդունել։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի դաշտում Ռուսաստանի պարտության և տնտեսության անկման մասին «մարգարեությունները» մեկնաբանել է՝ մեջբերելով Մարկ Տվենի հայտնի արտահայտությունը. «Իմ մահվան մասին լուրերը խիստ չափազանցված են»։
Պուտինը պատասխանել է ֆրանսիացի լրագրողի հարցին` Ռուսաստանի տնտեսության մեջ առկա դժվարությունների մասին։ Նախագահն ընդգծել է, որ պետք չէ «ցանկալին իրականության տեղ ընդունել», և կոչ է արել իրավիճակը գնահատել իրական թվերով և փաստացի իրավիճակով։
Իր պատասխանում Պուտինը նաև նշել է.
Ռուսաստանի տնտեսությունը վերջին երեք տարում աճել է 10%-ով, մինչդեռ ԵՄ տնտեսությունը՝ ընդամենը 3%-ով։
Բնակչության իրական եկամուտներն աճել են ավելի քան 28%-ով, իրական աշխատավարձերը՝ 25%-ով։
Աղքատության մակարդակի նվազեցման խնդիրը կատարվել է ժամկետից շուտ. ցուցանիշը նվազել է մինչև 6,7% (2030 թվականի համար նախատեսված 7% մակարդակի դեպքում)։
Պետությունը գիտակցաբար գնացել է «տնտեսության սառեցման» և հիմնական դրույքաչափի բարձրացման, որպեսզի կանխի գերգնաճը (60-70%), և այդ միջոցառումները արդյունք են տալիս։ Գնաճը վերադառնում է թիրախային 5,4% ցուցանիշին։
Ռուսաստանի պետական պարտքը կազմում է 15,6%, ինչը զգալիորեն ցածր է, օրինակ, Ֆրանսիայի մակարդակից։
Պուտինը հավելել է, որ, չնայած որոշ մակրոտնտեսական հարցերին, Ռուսաստանը է ճիշտ ուղղությամբ է շարժվում, իսկ տնտեսությունը կայունություն է դրսևորում։
«Պետք չէ ցանկալին իրականության տեղ ընդունել»,- Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի շրջանակում միջազգային լրատվական գործակալությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահը։
2030 թվականի հաջորդ ընտրություններին հնարավոր մասնակցության մասին հարցին Պուտինը պատասխանել է. «Ռուսաստանի առջև ծառացած են բազմաթիվ մեծ ու սուր հարցեր, դրանք պետք է լուծել՝ չմտածելով նոր ժամկետով վերընտրվելու մասին»։
Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը անցկացվում է հունիսի 3-6-ը Սանկտ Պետերբուրգի «Էքսպոֆորում» կոնգրեսային-ցուցահանդեսային կենտրոնում։ 2026 թվականին համաժողովի գլխավոր թեման է «Պրագմատիկ երկխոսությունը՝ ուղի դեպի կայուն ապագա»։ Գործարար ծրագրին մասնակցում են իշխանության և բիզնեսի ներկայացուցիչներ ավելի քան 110 երկրներից և տարածքներից, այդ թվում՝ Ռուսաստանից։