Սամվել Կարապետյանը հաղթելու է և տեղափոխվի Հայաստան. Նարեկ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քաղաքականություն

04.06.2026 | 22:22

«Հայաստանն ընտրում է» նախընտրական բանավեճի ժամանակ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանն իր հարցն ուղղեց Նարեկ Կարապետյանին՝ հետաքրքրվելով, թե արդյոք ընտրություններում չհաղթելու դեպքում Սամվել Կարապետյանը պատրաստվո՞ւմ է հրաժարվել երկքաղաքացիությունից, տեղափոխվել Հայաստան և գործել որպես քաղաքական ու տնտեսական գործիչ։

Ի պատասխան՝ Նարեկ Կարապետյանը վստահություն հայտնեց իրենց քաղաքական թիմի հաղթանակի հարցում՝ նշելով, որ Սամվել Կարապետյանն անպայման տեղափոխվելու է հայրենիք։

«Սամվել Կարապետյանը ունենալու է հաղթանակ և տեղափոխվելու է Հայաստան։ Հետագա տարիներին նա օգտագործելու է այն, որ մեր երկրին ապահովի բարեկեցություն, վերջապես էս աղքատության ճիրաններից ելք և ազատություն էն մարդկանց, ովքեր ուզում են իրենց կարծիքը հայտնել։ Դա է մեր ծրագիրը, դա է մեր առաջարկած ճանապարհը, ու էն ճանապարհը, որով մենք գնալու ենք»,- հայտարարեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a comment