https://arm.sputniknews.ru/20260604/adrbejani-het-khaghaghutjan-tught-chka-tsarukjany-pashinjanin-meghadrec-stelu-mej-103032888.html
Ադրբեջանի հետ խաղաղության թուղթ չկա. Ծառուկյանը Փաշինյանին մեղադրեց ստելու մեջ
Ադրբեջանի հետ խաղաղության թուղթ չկա. Ծառուկյանը Փաշինյանին մեղադրեց ստելու մեջ
Sputnik Արմենիա
Ծառուկյանը կասկածի տակ դրեց նաև իշխանությունների այն թեզը, թե ԵՄ–ն պատրաստ է ընդունել ՀՀ ապրանքները։ 04.06.2026, Sputnik Արմենիա
2026-06-04T21:23+0400
2026-06-04T21:23+0400
2026-06-04T21:26+0400
հայաստան
խաղաղություն
գագիկ ծառուկյան
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103030594_0:67:1280:787_1920x0_80_0_0_a6cab8354ed1474fb696858db0d3d8d1.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չկա։ Այսօր ամփոփիչ հանրահավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ իշխող թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խաբում է, քանի որ որևէ ստորագրված թուղթ չկա։ԲՀԿ առաջնորդի գնահատմամբ՝ Փաշինյանի թիմը միայն խոսքով է ընտրությունների գնում և որևէ ծրագիր, որը հիմք ունի, չի ներկայացնում։ Նա հավելեց, որ 8 տարվա կառավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի կատարել որևէ նախընտրական խոստում։«Ժողովուրդը խեղճացած, պարտքերի, վարկի տակ ճկռած, պատերի տակ կանգնած ռիսկ չի անում խոսել, քանի որ մարդիկ վախենում են, որ գործից կհանեն կամ տնային կալանք կտան»,– նշեց նա։Ծառուկյանը կասկածի տակ դրեց նաև իշխանությունների թեզը, թե ԵՄ–ն պատրաստ է ընդունել ՀՀ ապրանքները։«Եղբայր ջան, ամոթ է, սուտ եք ասում։ Դուք այսօր 8 մլրդ պարտք ավելացրել եք, պարտքերի տոկոսը չեք կարողանում փակել, ո՞ւմ հաշվին եք տալու էդ արտահանողների պարտքերը»,– ընդգծեց Ծառուկյանը։ՀՀ-ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Մայիսի 8–ին մեկնարկել է պաշտոնական քարոզարշավը, որը կտևի մինչև հունիսի 5-ը ներառյալ։ Մայիսի 25–ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն, որը քվեաթերթիկում 13-րդ համարն է, ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ուժը կորցրած ճանաչեց «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկ չի լինի։
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/06/04/103030594_72:0:1209:853_1920x0_80_0_0_4faa6ef1a426ad2f1d7d29f75c257442.jpg.webp
հայաստան, խաղաղություն, գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան
հայաստան, խաղաղություն, գագիկ ծառուկյան, նիկոլ փաշինյան
Ծառուկյանը կասկածի տակ դրեց նաև իշխանությունների այն թեզը, թե ԵՄ–ն պատրաստ է ընդունել ՀՀ ապրանքները։
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն չկա։ Այսօր ամփոփիչ հանրահավաքի ժամանակ այս հայտարարությունն արեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող Գագիկ Ծառուկյանը։ Նրա խոսքով՝ իշխող թիմը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, խաբում է, քանի որ որևէ ստորագրված թուղթ չկա։
«Մի հատ զնաչոկ վերցրած, մենակ դա է՝ քարտեզը, ու ոչ մի այլ բան չկա։ Խաղաղությունը խոսքով չէ, դա պայմանավորվածություն է։ Խաղաղության թուղթ չկա, թող բոլորի ներկայությամբ ցույց տա։ Ալիևը պահանջներ է դրել, որ հերթականությամբ պետք է կատարվեն, իսկ չկատարվելու դեպքում պատերազմ է լինելու, պետք է հանձնեն, պետք է տան»,– ասաց Ծառուկյանը։
ԲՀԿ առաջնորդի գնահատմամբ՝ Փաշինյանի թիմը միայն խոսքով է ընտրությունների գնում և որևէ ծրագիր, որը հիմք ունի, չի ներկայացնում։ Նա հավելեց, որ 8 տարվա կառավարման ընթացքում Նիկոլ Փաշինյանը չի կատարել որևէ նախընտրական խոստում։
«Ժողովուրդը խեղճացած, պարտքերի, վարկի տակ ճկռած, պատերի տակ կանգնած ռիսկ չի անում խոսել, քանի որ մարդիկ վախենում են, որ գործից կհանեն կամ տնային կալանք կտան»,– նշեց նա։
Ծառուկյանը կասկածի տակ դրեց նաև իշխանությունների թեզը, թե ԵՄ–ն պատրաստ է ընդունել ՀՀ ապրանքները։
«Եղբայր ջան, ամոթ է, սուտ եք ասում։ Դուք այսօր 8 մլրդ պարտք ավելացրել եք, պարտքերի տոկոսը չեք կարողանում փակել, ո՞ւմ հաշվին եք տալու էդ արտահանողների պարտքերը»,– ընդգծեց Ծառուկյանը։