https://arm.sputniknews.ru/20260205/rdn-patrast-e-ditvordner-ugharkel-hajastani-azh-yntrutjunnerin-matvienkvo-98463936.html
ՌԴ–ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի ԱԺ ընտրություններին. Մատվիենկո
ՌԴ–ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի ԱԺ ընտրություններին. Մատվիենկո
Sputnik Արմենիա
Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև խորհրդարանական երկխոսությունը կշարունակվի, քանի որ դա բխում է երկու պետությունների ու ժողովուրդների… 05.02.2026, Sputnik Արմենիա
2026-02-05T19:55+0400
2026-02-05T19:55+0400
2026-02-05T20:05+0400
ռուսաստան
հայաստան
վալենտինա մատվիենկո
ալեն սիմոնյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89810651_0:0:1204:677_1920x0_80_0_0_4158dc993633619f0a33497d74a4c946.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը նման որոշում կայացնի, և եթե համապատասխան հրավեր լինի: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ամփոփելով Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման արդյունքները։Նրա խոսքով՝ Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև այդ հարցը։Նա նշել է, որ խորհրդարանական երկխոսությունը կշարունակվի, քանի որ դա բխում է երկու պետությունների և ժողովուրդների շահերից:Հայաստանը չի կարծում, թե պետք է դուրս գա ԵԱՏՄ–ից. Ալեն Սիմոնյանը` Սերգեյ ԼավրովինՄատվիենկոն նաև մատնանշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բարձր մակարդակը:Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսին։ՌԴ-ի և ՀՀ-ի միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստը կկայանա մարտին. Մատվիենկո
2026
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/06/06/89810651_105:0:1174:802_1920x0_80_0_0_4422e5495a7816b014247518ce723950.jpg.webp
ռուսաստան, հայաստան, վալենտինա մատվիենկո, ալեն սիմոնյան
ռուսաստան, հայաստան, վալենտինա մատվիենկո, ալեն սիմոնյան
Քաղաքական գործչի խոսքով՝ Ռուսաստանի և Հայաստանի միջև խորհրդարանական երկխոսությունը կշարունակվի, քանի որ դա բխում է երկու պետությունների ու ժողովուրդների շահերից:
ԵՐԵՎԱՆ, 5 փետրվարի – Sputnik. Ռուսաստանը պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստանի խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը նման որոշում կայացնի, և եթե համապատասխան հրավեր լինի: Այս մասին այսօր լրագրողներին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն՝ ամփոփելով Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման արդյունքները։
Նրա խոսքով՝ Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է նաև այդ հարցը։
«Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի բարեկեցիկ, բարգավաճ, երկրում լինի կայուն քաղաքական իրավիճակ, որովհետև շատ ենք կարևորում ու գնահատում մեր կապերը հայ ժողովրդի հետ», – ասել է Մատվիենկոն:
Նա նշել է, որ խորհրդարանական երկխոսությունը կշարունակվի, քանի որ դա բխում է երկու պետությունների և ժողովուրդների շահերից:
Մատվիենկոն նաև մատնանշել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության բարձր մակարդակը:
Հիշեցնենք, որ ՀՀ խորհրդարանական ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի հունիսին։