Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման համար 7 գույք կօտարվի


Գործադիրն ընդունել է «Երևան քաղաքի Ծովակալ Իսակովի պողոտա – Արշակունյաց պողոտա ճանապարհահատվածում առկա գույքերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշում։


Ըստ հիմնավորման՝ Երևան քաղաքի գլխավոր հատակագծով նախատեսվում է Իսակով և Արշակունյաց պողոտաների միացումն ապահովող ճանապարհի կառուցման աշխատանքները:


Ծրագիրն ամբողջությամբ իրականացնելու համար անհրաժեշտ է օտարել 7 միավոր գույք, որի համար առաջարկվում է նշված գույքերի նկատմամբ ճանաչել հանրության գերակա շահ:


Արդյունքում հնարավոր կլինի ամբողջ ծավալով ապահովել Իսակով-Արշակունյաց ճանապարհի կառուցման համար պահանջվող օտարման գործընթացը՝ նպաստելով շինարարական աշխատանքների անխափան իրագործմանը:

Դիտումների քանակ2

Leave a comment