Խուզարկություններ Գյումրիում․ ձերբակալվել է երկու անձ այդ թվում՝ լրագրող

Հասարակություն

04.06.2026 | 17:00

Հակակոռուպցիոն կոմիտեն խուզարկություններ է արել Գյումրիի ՀՅԴ գրասենյակում և կան ձերբակալվածներ։ Հակակոռոիպցիոն կոմիտեից Factor TV-ին հայտնեցին, որ ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ նախաձեռնված ևս մեկ քրեական վարույթի շրջանակներում ձերբակալվել է 2 անձ։

Թե ինչ վարույթի մասին է խոսքը, որտեղ են խուզարկություններ իրականացվել՝ կոմիտեից չեն մանրամասնում։

Մեր տեղեկություններով՝ ձերբակալվածներից մեկը լրագրող Արամ Դավթյանն է։ Նրա հայրը Factor TV-ին որոշ մասնամասներ հայտնեց։

«Յանի ընտրակաշառք բաժնել, տալ-առնել, հեռախոսով խոսալ դրա հիման վրա»,- ասաց նա՝ հավելելով, որ իրենց բնակարանը չեն խուզարկել։

Արփի Հակոբյան

Leave a comment