Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավին. աղբյուր

https://arm.sputniknews.ru/20260604/israjelakan-oduzhy-harvatsner-e-hascrel-libanani-haravin-aghbjur-103013741.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2026

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/04/10/101042765_89:0:1512:1067_1920x0_80_0_0_549a55d735b3e4173b2b5842ae79de72.jpg.webp

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

հրադադար, իսրայել, լիբանան, ամն, ամն պետական դեպարտամենտ

հրադադար, իսրայել, լիբանան, ամն, ամն պետական դեպարտամենտ

Բաժանորդագրվել

Աղբյուրի փոխանցմամբ` հարձակման են ենթարկվել Դեյր ազ-Զահրանի և Շուկին բնակավայրերը:

ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի – Sputnik. Իսրայելական օդուժը հարվածներ է հասցրել Լիբանանի հարավում գտնվող երկու բնակավայրերի ուղղությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է լիբանանցի ռազմադաշտային հրամանատարը։

«Թշնամական (իսրայելական – խմբ.) ավիացիան խախտել է հրադադարի ռեժիմը՝ հարձակվելով երկրի հարավում գտնվող Դեյր ազ-Զահրանի և Շուկին բնակավայրերի վրա», – պատմել է գործակալության զրուցակիցը:

Ավելի վաղ ԱՄՆ-ում Լիբանանի դեսպանատունը հայտնել էր, որ լիբանանյան «Հզբոլլահ» շարժումը համաձայնել է Իսրայելի հետ կրակի փոխադարձ դադարեցման ամերիկյան առաջարկին՝ պայմանով, որ հարձակումները կդադարեն Լիբանանի ողջ տարածքում:

Անցած գիշեր ԱՄՆ Պետդեպարտամենտը հայտնել էր, որ Վաշինգտոնում լիբանանա-իսրայելական բանակցությունների չորրորդ փուլի արդյունքում հաջողվել է հասնել համաձայնության։
Նեթանյահուն ՑԱԽԱԼ–ին հրամայել է հարվածել Բեյրութի Դահիա թաղամասին

«Հզբոլլահ» շարժումն Իսրայելի ուղղությամբ հրթիռներով և ԱԹՍ–ներով հարձակումներ սկսեց մարտի 2-ին Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի պատերազմի ֆոնին: Իսրայելն ի պատասխան զանգվածային ավիահարվածներ հասցրեց շարժման օբյեկտներին Բեյրութի հարավային արվարձանում, Լիբանանի հարավում և արևելքում, ինչպես նաև ցամաքային գործողություն սկսեց երկրի հարավում՝ հայտարարելով «Հզբոլլահի» դեմ նոր ռազմական արշավի մասին:

Լիբանանի և Իսրայելի դեսպանների մակարդակով առաջին ուղիղ բանակցություններն անցկացվեցին Վաշինգտոնում ապրիլի 16-ին: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ կողմերը համաձայնել են հրադադարի հաստատմանը: Չնայած պաշտոնական համաձայնությանը` Իսրայելը շարունակում է ամեն օր հարձակվել Լիբանանի հարավում գտնվող տասնյակ բնակավայրերի վրա և կրակային հսկողության տակ է պահում մի շարք սահմանային բնակավայրեր: Լիբանանյան «Հզբոլլահ» շարժումն ի պատասխան ռազմական գործողություններ է իրականացնում իսրայելական ուժերի դեմ:

Leave a comment